Գլխավոր Ավելին

Մասնակցություն ESGE կոնգրեսին․ համալսարանական մասնագետները աբստրակտ են ներկայացրել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի էնդոսկոպիայի ծառայության բժիշկները Բարսելոնայում մասնակցել են Էնդոսկոպիստների եվրոպական ասոցիացիայի (ESGE) տարեկան կոնգրեսին։

Մեր մասնագետները Էնդոսկոպիայի կլինիկայում իրականացրած միջամտությունները ներկայացրել են աբստրակտի տեսքով։

Կոնգրեսը տևել է 3 օր և ընդգրկել արևելյան ու արևմտյան բժշկության նորագույն ինովացիաները, որոնք ուղղված են հատկապես աղեստամոքսային քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և հեռացմանը, լեղուղիների էնդոսկոպիկ միջամտություններին։

Մեր բժիշկները նշում են, որ թեև արտասահմանում իրականացվող էնդոսկոպիկ միջամտություններն արդեն հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան և ժամանակակից սարքավորումներով, սակայն նման միջազգային միջոցառումները կարևոր են՝ ոլորտի վերջին ձեռքբերումներին ծանոթ լինելու, ինչպես նաև փորձի փոխանակման համար։

Էնդոսկոպիկ վիրաբուժությունը բժշկության ամենադինամիկ զարգացող ոլորտներից է․ այն մշտապես համալրվում է նոր տեխնիկական լուծումներով, որոնք թույլ են տալիս միջամտությունները դարձնել ավելի արագ, արդյունավետ և քիչ ինվազիվ։

×
facebook sharing button facebook